31-ամյա Միրանդա Քերը՝ Թերի Ռիչարդսոնի նոր ֆոտոշարքում

16:34   26 հունվարի, 2015

Հունվարի սկզբին տեղեկացրել ենք, որ Օռլանդո Բլումի կինը՝ հայտնի մոդել Միրանդա Քերը, դարձել է Harper's Bazaar-ի նոր համարի դեմքը: 31-ամյա գեղեցկուհին ներկայացել է Chanel, Balmain, Versace, Proenza Shouler, Givenchy ապրանքանիշների վերջին հավաքածուների հագուստներով։ Ֆոտոշարքն իրականացրել է Թերի Ռիչարդսոնը:

Երեկ Թերի Ռիչարդսոնի անձնական բլոգում երկու նոր լուսանկար է հայտնվել։ Լուսանկարներից մեկնում Միրանդան ներկայացել է ջինսե տաբատով եւ սեւ շապիկով, իսկ նրա կարմիր շրթներկն ու մանիկյուրը վառ երանգ են հաղորդել նրա տեսքին։

Աղբյուրը՝ Fashion Gone Rogue



© NEWS.am STYLE