Իսլամ ընդունած ռուս դերասանը մահացել է Սիրիայում

10:10   26 հունվարի, 2015

Մի քանի ամիս առաջ ռուս դերասան Վադիմ Դորոֆեեւը լքել է կնոջն ու երեխաներին, ընդունել իսլամն ու գնացել Սիրիայի եւ Իրաքի սահման։ Երեկ «КП»-ը հայտնել է, որ դերասանը մահացել է։ Այս լուրը տարածվել է հունվարի 25-ին, սակայն իրականում նա մահացել է 2014թ-ի դեկտեմբերի 24-ին։

НТВ-հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ Դորոֆեեւ կինն ասել է, որ մի քանի տարի առաջ նրա ամուսինն ամբողջովին փոխվել ու ուրիշ մարդ էր դարձել։ 2013թ-ին Սուրբ Ծնունդի օրը նա իսլամ է ընդունել, իսկ 2014թ-ի սեպտեմբերին մեկնել Սիրիա՝ մասնակցելու ջիհադին։ Ի դեպ, դերասանի կինը նաեւ նշել է, որ Դորոֆեեւը բազմիցս համոզել է իրեն իսլամ ընդունել եւ նրա հետ մեկնել Սիրիա, բայց կինը չի համաձայնել։



© NEWS.am STYLE