Գոշա Կուցենկոյին նկարահանման հրապարակից տեղափոխել են հիվանդանոց

12:04   26 հունվարի, 2015

Ռուս հայտնի դերասան Գոշա Կուցենկոյին վատ ինքնազգացողության պատճառով նկարահանման հրապարակից տեղափոխել են հիվանդանոց։ «Дни» -ին, մեջբերելով РЕН-ТВ-ին, հայտնել է, որ 42-ամյա դերասանին շտապօգնության մեքենայով տարել են հիվանդանոց։

Այս պահի դրությամբ դերասանի առողջական վիճակի մասին ոչինչ հայտնի չէ։ Նախկինում նա մի քանի անգամ սրտի հետ կապված խնդիր է ունեցել. բացառված չէ, որ նրա մոտ սրտի նոպա է սկսվել։

Ի դեպ, նախկինում բժիշկները բազմիցս հորդորել են նրան հրաժարվել ծխելուց եւ ալկոհոլ օգտագործելուց, բայց դերասանը ուշադրություն չի դարձրել դրանց։ 



© NEWS.am STYLE