Ռուս հայտնի դերասանն ազատ է արձակվել տասնօրյա կալանքից հետո

14:37   26 հունվարի, 2015

Ռուս հայտնի դերասան Ալեքսեյ Պանինը, ում ձերբակալել էին մանր խուլիգանություն կատարելու համար, ազատ է արձակվել տասնօրյա կալանքից հետո։ LifeNews-ը հայտնել է, որ նա տասը օր անցկացրել է առանձին բանտախցում եւ ոչ մի սկանդալային իրավիճակ չի ստեղծել այս ընթացքում։

ՔԿՀ-ի ներկայացուցիչը նշել է, որ նա օրական երեք անգամ սնվել է, երկու անգամ դուրս է եկել զբոսանքի։ Բացի այդ, նրան թույլատրել են նաեւ տեսնել հարազատներին, ովքեր կարող էին սնունդ բերել նրա համար։
Հիշեցնենք, որ նրան ձերբակալել էին ոստիկանների վրա հարձակվելու համար. Պանինը մի քանի օր հերթապահել է Պետերգոֆի կայարանի մոտ՝ դստերը տեսնելու համար եւ հենց այստեղ էլ բախվել է ոստիկանների հետ։ 



© NEWS.am STYLE