Վլադիմիր Պրեսնյակովը հայտնել է Նատալյա Պոդոլսկայայի հղիության մասին

17:39   26 հունվարի, 2015

Ռուս հայտնի երգիչ Վլադիմիր Պրեսնյակովը անուղղակիորեն հայտնել է իր կնոջ՝ Նատալյա Պոդոլսկայայի հղիության մասին. այս եզրակացությանն են եկել աստղի երկրպագուները։

Instagram-ում Վլադիմիրը հրապարակել է կնոջ լուսանկարը եւ այն մեկնաբանել է այսպես. «Իմ սիրելի երկու սրտիկները»։ Սակայն քանի որ լուսանկարում պատկերված է միայն Նատալյան, հետեւաբար բոլորը կարծել են, որ երգչուհին երեխայի է սպասում։

Ի դեպ, լրագրողները կասկածում էին, որ Նատալյան հղի է, քանի որ երգչուհին, ով մշտապես ներկայանում էր մարմինն ընդգրկող զգեստներով, վերջերս ազատ ու լայն հագուստների սիրահար է դարձել։ 



© NEWS.am STYLE