2015-ի նորաձեւ գույները. եփած կրեմ

15:21   26 հունվարի, 2015

Յուրաքանչյուր տարվա վերջ աշխարհառչակ Pantone ընկերությունը հրապարակում է գալիք տարվա ամենանորաձեւ գույները, եւ այս տարին էլ բացառություն չէր։

NEWS.am STYLE-ն արդեն ներկայացրել է 2015 թվականի ամենանորաձեւ տասը գույները, իսկ այժմ կանդրադառնանք դրանցից յուրաքանչյուրին առանձին-առանձին։ Եվ այսպես, ըստ Pantone-ի, այս տարի գարնանը եւ ամռանը անչափ արդիական է լինելու եփած կրեմի գույնը:

Այս գույնը մոտ է դեղինին, սակայն առավել եթերային է, բաց եւ նուրբ:

Այն հիմնականում համադրելի է սպիտակի, կաթնագույնի, դարչնագույնի, շագանակագույնի եւ սեւի հետ:



© NEWS.am STYLE