Ռուս հայտնի փաստաբանը Կիրկորովին եւ Լազարեւին մեղադրել է նույնասեռականություն քարոզելու մեջ

14:02   26 հունվարի, 2015

Ռուս հայտնի փաստաբան Սերգեյ Ժորինն իր միկրոբլոգում մեկնաբանել է Կիրկորովի եւ Լազարեւի վերջին ելույթը։

Սերգեյ Ժորինին բարկացրել է այն փաստը, որ «ДОстояние Республики» հաղորդման ժամանակ Սերգեյ Լազարեւը Ֆիլիպ Կիրկորովի համար կատարել է «Единственная моя» երգը եւ ծաղիկներ նվիրել նրան։

«Ես հանդուրժողական եմ տարբեր տեսակի շեղումների նկատմամբ՝ չնայած մեզ արդեն համոզել են, որ դա նորմալ է։ Վիրավորական է, որ Գազմանովի այս հիանալի երգի իմաստը աղավաղեցին, իսկ հեղինակի մասին ոչ մի խոսք չասացին։ Ես խիստ կասկածում եմ, որ Գազմանովը թույլ կտար, որ իր երգն այդպես այլանդակեին։ Գրողը տանի, ինչու է Լազարեւը Կիրկորովի համար կատարում «Единственная моя» երգը եւ ծաղիկներ նվիրում նրան։ Դահլիճում կանայք կային, այդ թվում՝ Պուգաչովան։ Ո՞վ է միակը՝ Լազարեւը, թե՞ Կիրկորովը։ Այժմ մեր երեխաները կհամոզվեն, որ ամոթ է կանանց ծաղիկներ տալ»,- գրել է Ժորինը։



© NEWS.am STYLE