Կայացել է Կուրտ Կոբեյնի մասին պատմող ֆիլմի պրեմիերան

16:09   26 հունվարի, 2015

«Սանդենս» փառատոնի շրջանակներում կայացել է Կուրտ Կոբեյնի մասին պատմող ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմի, որը կոչվում է «Montage of Heck», ցուցադրությանը ներկա են եղել նրա այրին, Hole խմբի առաջնորդ Քորթնի Լավը եւ դուստրը՝ Ֆրենսիս Բին Կոբեյնը, հայտնել է The Hollywood Reporter.-ը։

Ֆիլմի պրոդյուսերը 22-ամյա Ֆրենսիս Բինն է (դուստրը)։ Ի դեպ, ֆիլմում օգտագործվել են նաեւ կադրեր՝ Կուրտ Կոբեյնի անձնական արխիվից։

Նշենք, որ Կուրտ Կոբեյնը մահացել է 1994թ-ին։ 



© NEWS.am STYLE