««Հայաստանի ձայնը» նախագծից հետո սա երկրորդ քայլն էր դեպի շոու-բիզնես». Գեորգի Բունիաթյան

16:16   26 հունվարի, 2015

ՕրերսYans Music Hall-ում կայացավ GEORGE AND THE BANG BAND-ի մենահամերգը: Երգիչ Գեորգի Բունիաթյանին շատերը կհիշեն «Հայաստանի ձայն» նախագծից։

«Սա իմ առաջին մենահամերգն է Հայաստանում, իսկ Հայաստանից դուրս ունեցել եմ մենահամերգներ Եկատերինբուրգում, Ֆրանսիայի Նիս եւ Կանն քաղաքներում: Մեծ պատասխանատվություն էի զգում եւ լի էի անսահման դրական լիցքերով»,- NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց Գեորգին։

Երեկոյի ընթացքում հնչել են ջազային գեղեցիկ կատարումներ՝ «Cry me a river», «My fanny valentine», «Michael Buble Up a lazy river», «Everything Must Change», «Al Jareau- Tomarow Today» եւ այլ հայտնի երգեր:

«Իմ պատվավոր հյուրերն էին «Հայաստանի ձայն»  նախագծի շրջանակներում իմ մարզիչ Սոնան, տաղանդավոր երաժիշտ բաս-կիթառահար Վազգեն Ասատրյանը, Եկատերենբուրգ քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչ Զառա Սուքիասյանը, նաեւ շատ կարեւոր հյուրեր Ֆրանսիայից»,- նշեց Գեորգին։

Համերգային ծրագիրը լի էր նաեւ անակնկալներով։ Գերոգին եւ Սոնան ներկայացել են զուգերգով։

Հարցին՝ հեշտ է արդյոք մուտք գործել հայկական շոու-բիզնես, նա պատասխանեց. «Կարծում եմ, որ ոչինչ հեշտ չի լինում կյանքում։ «Հայաստանի ձայնը» նախագծից հետո սա երկրորդ քայլն էր դեպի շոու-բիզնես»։


Գեորգին նշեց, որ առաջիկայում ունի նախատեսած մի քանի համերգներ, որոնք տեղի են ունենալու հուվարի 30-ին ULIKHANYAN ակումբում եւ հունվարի 31-ին` KAMI-ում։

Բացի ջազից, նա կատարում է նաեւ բլյուզ, ռոքնռոլ, ֆանկ, լատական երգեր:

Մելինե Տոնոյան



© NEWS.am STYLE