Անջելինա Ջոլին մեկնել է Իրաք եւ խաղաղության կոչ արել

15:38   26 հունվարի, 2015

Անջելինա Ջոլին խաղաղություն քարոզելու նպատակով մեկնել է Իրաք։ Time-ը տեղեկացնել է, որ նա համաշխարհային առաջնորդներին կոչ է արել վերջ դնել Սիրիայում եւ Իրաքում տեղի ունեցող ցավալի իրադարձություններին։ Ի դեպ, հայտնի դերասանուհին Իրաք է ժամանել որպես ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ եւ այցելել է փախստականների քրդական ճամբար, որը գտնվում է Դոհուկում (Իրաքի հարավում)։

«Արժեքները միայն տանը նստած պաշտպանելը բավարար չէ. պետք է գալ այստեղ եւ օգնել ճամբարներում ապրող մարդկանց։ Ես ցնցված եմ այն ամենից, ինչը տեսնում եմ։ Սա արդեն իմ հինգերորդ այցն է  Իրաք, բայց այստեղ ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել։ Բազմաթիվ անմեղ մարդիկ հատուցում են այս հակամարտության համար։ Միջազգային հանրությունը պետք է անի հնարավոր ամեն ինչ, այս ամենը կանխելու համար»,- հայտարարել է Ջոլին։



© NEWS.am STYLE