Նորաձեւության շաբաթը Փարիզում. Versace

18:32   26 հունվարի, 2015

Երեկ Ֆրանսիայում մեկնարկել է Նորաձեւության շաբաթը, որի բացումը կատարել է Versace նորաձեւության տունը։ Այս անգամ Դոնաթելա Վերսաչեն հրաժարվել է կորսետներից։

Նոր հավաքածուն ցուցադրել են այնպիսի հայտնի մոդելներ, ինչպիսիք են Կառլի Կլոսը, Եվա Գերցիգովան, Ջորդան Դանը, Ջոան Սմոլսը եւ ուրիշներ։

Զգեստներն ու կոմբինեզոնները ասես կարված լինեն հենց մոդելների մարմինների վրա եւ ընդգծում են նրանց մարմնի գեղեցկությունն ու սեքսուալությունը։ Երեկոյան եւ կոկտեյլային զգեստներ, տոպեր, տաբատներ... կոմբինեզոններ. ըստ Դոնաթելա Վերսաչեի ապրանքանիշի գարուն-ամառ հավաքածուի բոլոր հագուստները պետք է ցուցադրեն իրենց տիրուհիների բնական գեղեցկությունը։

Ոչ մի ավելորդություն։ Զգեստները հիմնականում միագույն են, սակայն դրանք այնքան գայթակղիչ են, որ գրավում են ցանկացած տղամարդու ուշադրությունը։

Երկրաչափական պատկերներ ու գեղեցիկ նախշեր կարելի է տեսնել ոչ միայն հագուստների, այլեւ կոշիկների վրա։

 

Աղբյուրը՝ Spletnik, Buro



© NEWS.am STYLE