Գրի'ր նամակ քո զինվորին. NEWS.am STYLE-ի բացառիկ հնարավորությունը

17:09   26 հունվարի, 2015

Հայոց բանակի օրվան ընդառաջ, NEWS.am STYLE-ը բացառիկ հնարավորություն է ընձեռում իր ընթերցողներին: «Գրի'ր նամակ քո զինվորին». այսպես է կոչվում մեր նոր նախաձեռնությունը, որը նպատակ ունի զինվորներին հասցնել իրենց սիրելիների նամակները` հրապարակելով դրանք մեր կայքում:

Այսօրվանից սկսած` մինչ հունվարի 28-ը ներառյալ, ժամը 13:00-ն, ուղարկեք ձեր զինվորին հասցեգրված նամակը մեր էլփոստին, որն է` style @news.am (style բառից հետո տարածք չթողնել), կամ մեր կայքի ֆեյսբուքյան էջին, եւ հունվարի 28-ին այն կհրապարակվի NEWS.am STYLE կայքում:

Ծառայության մեջ գտնվող զինվորի համար չկա առավել սպասված բան, քան սիրելիից, մայրիկից կամ քույրիկից ստացված նամակը: Այնպես որ` շտապեք ուրախացնել ձեր զինվորին:

Ցանկալի է նամակը գրել հայատառ: Ցանկության դեպքում նամակի հեղինակի անունը չի հրապարակվի: Դուք կարող եք նաեւ կեղծանունով հանդես գալ, միայն թե` ձեր զինվորը հասկանա, որ հենց իրեն է ուղղված ձեր նամակը: Դե ինչ, սպասում ենք ձեր նամակներին:



© NEWS.am STYLE