Versace-ի ցուցադրությանը Քսենյա Սոբչակին շփոթել են հոլիվուդյան աստղի հետ

11:31   27 հունվարի, 2015

Ֆրանսիայում մեկնարկել է Նորաձեւության շաբաթը, որի բացումը կատարել է Versace նորաձեւության տունը։ Պարզվում է, որ Versace-ի ցուցադրությանը Քսենյա Սոբչակին շփոթել են «Գաղտնի նյութեր» սերիալի աստղ, հայտնի դերասանուհի Ջիլիան Անդերսոնի հետ,

Style.com-ը հրապարակել է ցուցադրությանը ներկա հյուրերի ցուցակը, սակայն Քսենիայի լուսանկարի կողքին գրված է եղել հոլիվուդյան աստղի անունը։ Այս մասին Քսենյան ինքն է գրել իր միկրոբլոգում։

«Style.com-ը, չգիտես ինչու, իմ անունը գրել է Ջիլիան Անդերսոն։ Ահա թե ինչի է հանգեցնում ռուսների շրջափակումը. սկսել են մոռանալ մեր անունները։ Չէ՞ որ միշտ ճիշտ էին գրում»,- հայտնել է Քսենյան։



© NEWS.am STYLE