Մարտ Բաբայան - «Верни мне музыку»

11:02   27 հունվարի, 2015

Երգիչ Մարտ Բաբայանը նոր տարբերակով է ներկայացրել է «Верни мне музыку» երգը, որի երաժշտության հեղինակը մեծանուն երգահան Առնո Բաբաջանյանն է։

«Ես մեծացել եմ Առնո Բաբաջանյանի երգերի ներքո եւ իմ կյանքի յուրաքանչյուր փուլում զգացել եմ իր եւ իր ստեղծագործությունների առկայությունը։ Նա մեծանուն եւ փայլուն երգահան է, ով իր ստեղծագործություններում կարողացել է ներդաշնակորեն միահյուսել եւ հայկական, եւ ռուսական երաժշտությունը. ընդ որում, մեկը մյուսից անբաժանելի է»,-ավելի վաղ ասել է Մարտը։

Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ Մարտ Բաբայանը ներկայացրել էր Իոսիֆ Կոբզոնի «Նոկտյուրն» երգի իր տարբերակը։ 



© NEWS.am STYLE