Անաստասիա Վոլոչկովան շքեղ առանձնատուն է գնել 3 միլիոն դոլարով

12:32   27 հունվարի, 2015

Ռուսական բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան 3 միլիոն դոլարով շքեղ առանձնատուն է գնել Մերձմոսկվայում։

Super-ը հայտնել է, որ Վոլոչկովայի երեք հարկանի առանձնատունը զբաղեցնում է 645մ2 տարածք։

39-ամյա Անաստասիայի նոր տունն ունի երեք լոգարան, երկու զարդասենյակ (բուդուար), երեք ննջասենյակ, երեք հանդերձասենյակ, բուխարի, խոհանոց, երկու ավտոտնակ եւ բիլիարդի խաղասրահ։

Տան համար նախատեսված շինանյութը Անաստասիան գնել է թանկարժեք եւ բարձրակարգ խանութներից։

 

Նյութը եւ լուսանկարները՝ Super



© NEWS.am STYLE