Քիմ Քարդաշյանը՝ Balmain-ի համար. բեքսթեյջ կադրեր

13:13   27 հունվարի, 2015

Դեկտեմբերի վերջին Քիմ Քարդաշյանն ու Քանիե Ուեսթը նկարահանվել էին Balmain-ի գովազդային արշավում եւ այդ նորաձեւ եւ ոճային ֆոտոշարքն իրականացրել էր Մարիո Սորենտին։

Ֆոտոշարքի բոլոր լուսանկարները համացանցում դեռ չեն հայտնվել, սակայն արդեն կարելի է տեսնել բեքսթեյջ կադրեր։


«Քիմն ու Քանիեն եւ կուռքեր են, եւ իմ ընկերներն են։ Ինձ համար մեծ պատիվ է նրանց հետ աշխատելը։ Նրանք միասին սիրո եւ գեղեցկության մարմնացում են։ Քիմն ու Քանիեն ներկայացնում են ժամանակից մշակույթը։ Այս ֆոտոշարքը մի փոքր ավելին է, քան պարզապես հագուստի նոր հավաքածուի գովազդային արշավը։ Սա սիրո եւ ընկերության տոն է»,-հայտնել է ապրանքանիշի արտ-տնօրեն Օլիվիե Ռուսթենը։

 

 

Աղբյուրը՝  Daily Mail

 



© NEWS.am STYLE