Բենդիկտ Քամբերբեթչն ինքն իրեն հիմար է անվանել

13:42   27 հունվարի, 2015

Հայտնի դերասան Բենդիկտ Քամբերբեթչն ինքն իրեն հիմար է անվանել սեւամորթ դերասանների հասցեին ասված խոսքերի համար, հայտնել է People-ը։ «Շերլոկը» քննադատության առարկա է դարձել հեռուստադիտողների շրջանում այն բանից հետո, երբ PBS թոք-շոուի ժամանակ ասել է, որ ԱՄՆ-ը դեռ գերազանցում է Մեծ Բրիտանիային՝ սեւամորթ դերասան-դերասանուհիներին ընձեռնված հնարավորությունների հարցում։

Սակայն հետո Քամբերբեթչը հայտարարել է, որ ներողություն է խնդրում «հնացած» եւ անտեղի խոսքերի համար եւ ինքն իրեն հիմար է անվանել։ «Հույս ունեմ, որ այս միջադեպը կընդգծի այն հանգամանքը, որ տերմիններ օգտագործելիս պետք է շատ զգուշ լինել ու ճիշտ ընտրել խոսքերը, որպեսզի տեղին ու ոչ վիրավորական լինեն»։

Դերասանը նաեւ ներողություն է խնդրել բոլորից, ում իր «անմիտ ու անտեղին խոսքով» վիրավորել է այս հարցը (որը նաեւ իր ընկերներից շատերին է վերաբերում) մեկնաբանելիս։



© NEWS.am STYLE