Քաղցկեղով հիվանդ Ժաննա Ֆրիսկեն օգնել է «Дом-2»-ի հիվանդ աստղին

15:07   27 հունվարի, 2015

Ռուս հայտնի երգչուհի Ժաննա Ֆրիսկեն օգնել է «Дом-2»-ի աստղ Սվետլանա Ուստինենկոյին, ում մոտ հոկտեմբերին գլխուղեղի քաղցկեղ է հայտնաբերվել։ Starhit-ը նշել է, որ Ուստինենկոն, զանգել եւ խոսել է Ֆրիսկեի ամուսնու՝ Դմիտրի Շեպելեւի հետ, ով նրան հայտնել է, որ Ժաննա Ֆրիսկեն ոչ մի քիմիաթերապիա չի ընդունել, քանի որ այն վնասում է օրգանիզմին։ Նրանք ամեն կերպ փորձել են բարձրացնել հայտնի երգչուհու իմունիտետը։ Ֆրիսկեն մեկնել է Չինաստա եւ ԱՄՆ։ Բացի այդ, Դմիտրին խորհուրդ է տվել ձեռք բերել այն նանոպատվաստանյութը, որը մեծապես օգնել է Ժաննային։ Պատվաստանյութը փորձնական է եղել, բայց Ժաննան, սեփական կյանքը վտանգելով, օգտագործել է այն եւ դրական արդյունքի հասել։

Պարզվել է, որ մինչեւ փոխարժեքի տատանումները նանոպատվաստանյութն արժեր մոտ մեկ միլիոն ռուբլի, բայց այժմ այն ավելի թանկացել է։ Սակայն Ուստինենկոյին հաջողվել է գումար հավաքել միայն բժշկական խորհրդակցության եւ բուժման համար, եւ այդ նպատակով մոտ օրերս պատրաստվում է մեկնել Իսրայել։



© NEWS.am STYLE