Բուլղարիայում Ֆիլիպ Կիրկորովին մեղադրել են հարկերից խուսափելու մեջ

15:38   27 հունվարի, 2015

«Ռուսական էստրադայի արքա» Ֆիլիպ Կիրկորովը կրկին սկանդալային իրավիճակում է հայտնվել։

Super-ը տեղեկացրել է, որ կաշառակերության դեմ պայքարող բուլղարական ֆոնդը երգչին մեղադրել է հարկերից խուսափելու մեջ։ Ֆոնդի ներկայացուցիչ Ստիլիյան Իվանովի խոսքով Կիրկորովը խախտել է բուլղարական օրենքները եւ չի վճարել ձեռք բերված անշարժ գույքի համար նախատեսված հարկը։ Նա հայտնել է, որ Ֆիլիպը սկզբում գնել է բնակարանները որպես ֆիզիկական անձ, հետո ձեւակերպել ինչ-որ ընկերության անունով, իսկ վերջում վաճառել դրանք մեկ ուրիշ գնով։

«Խոսքը չորս բնակարանների մասին է, որոնցից երկուսը նա վաճառել է ավելի թանկ գնով եւ ստացված եկամուտը հայտարարագրել որպես գովազդային գործունեություն, ոչ թե որպես եկամուտ»,-ասել է Իվանովը։ Նա նաեւ նշել է, որ պատրաստվում է դատի տակ հայտնի երգչին, քանի որ նա Բուլղարիայի քաղաքացի է եւ պետք է պատասխնատվություն կրի օրենքի առաջ։

Ֆիլիպ Կիրկորովի ներկայացուցիչները խոստովանվել են, որ առաջին անգամ են նման բան լսում  եւ ոչնչից տեղյակ չեն։



© NEWS.am STYLE