«Առաքելությունն անիրագործելի է - 5» ֆիլմը վարձույթում կհայտնվի ամռանը

16:07   27 հունվարի, 2015

Թոմ Քրուզի մասնակցությամբ «Առաքելությունն անիրագործելի է -5» ֆիլմը վարձույթում կհայտնվի ամռանը։ Deadline-ը հայտնել է, որ Paramount Pictures-ը ֆիլմի պրեմիերայի օրը 2015թ-ի դեկտեմբերի 25-ից տեղափոխել է 2015թ-ի հուլիսի 31։

Փորձագետներն այն կարծիքին են, որ այդպես պրոդյուսերները ցանկացել են խուսափել «Աստղային պատերազմներ» ֆիլմի հետ մրցակցությունից, քանի որ այն վարձույթում հայտնվելու է 2015 դեկտեմբերի 18-ին։ 



© NEWS.am STYLE