Մարկ Էնթոնիի՝ Իրինա Շեյքի մասնակցությամբ նոր տեսահոլովակը ցնցել է Youtube-ը

14:42   27 հունվարի, 2015

2015թ-ի հունվարի 23-ին կայացել է Մարկ Էնթոնիիի եւ Ռոմեո Սանթոսի «Yo Tambien» երգի տեսահոլովակի համաշխարհային պրեմիերան։ Տեսահոլովակի հերոսուհին հայտնի մոդել Իրինա Շեյքն է։

Իրինան մարմնավորել է մի կնոջ, ով երկու լատինաամերիկյան երգիչների հետ հայտնվել է սիրային եռանկյունու մեջ։ Աղջիկը հերթով գայթակղում է երկու երգիչներին, բայց տեսահոլովակի  վերջում, երբ վերջիններս սկսում են մենամարտել, աղջիկը կանգնում է նրանց միջեւ եւ խնդրում դադարեցնել պայքարը։

Հինգ օրում տեսահոլովակը հավաքել է մոտ 5 միլիոն դիտում։



© NEWS.am STYLE