Նորաձեւության շաբաթը Փարիզում. Dior-ի գարուն-ամառ 2015 հավաքածուն

17:02   27 հունվարի, 2015

Փարիզում անցկացվող Նորաձեւության շաբաթի շրջանակներում իր նոր, գարուն-ամառ 2015 հավաքածուն է ներկայացրել Dior նորաձեւության տունը։ Հավաքածուն ասես 50, 60 եւ 70-ականների վառ հագուստների նորովի ցուցադրությունը լինի, որը ներկայացնում է այս տասնամյակներին բնորոշ գլխավոր միտումները։

Ճիշտ է, 50, 60 եւ 70-ականների շունչը զգացվում է, բայց ամեն ինչ շատ նորաձեւ ու արդիական է ստացվել։

Շատ գեղեցիկ ու համահունչ են նաեւ գունավոր եւ ծաղկավոր հագուստները։

Իսկ ինչ վերաբերում է սեզոնի գունապնակին, ապա այն շատ բազմազան է՝ կանաչ, կապույտ, նարնջագույն, կարմիր, սպիտակ. սակայն կան կերպարներ, որտեղ կարելի է այս բոլորը գույները միասին համադրված տեսնել։

 

 

Աղբյուրը՝ Buro, Spletnik



© NEWS.am STYLE