Քիմ Քարդաշյանն իր կարծիքն է արտահայտել կնոջ վերածվող խորթ հոր մասին

17:43   27 հունվարի, 2015

Վերջերս հայտնի դարձավ, որ Քիմ Քարդաշյանի խորթ հայրը՝ 65-ամյա Բրյուս Ջեները, աստիճանաբար կին է դառնում։ Օլիմպիական չեմպիոնն այս մասին պատմել էր ամերիկյան In Touch ամսագրին։

Իսկ այժմ Քիմ Քարդաշյանը Entertainment Tonight –ին տված հարցազրույցի ժամանակ իր կարծիքն է արտահայտել խորթ հոր այս քայլի մասին։

«Բրյուսն այժմ երջանիկ է։ Ես երբեք նրան այսքան երջանիկ չէի տեսել։ Մենք սատարում ենք Բրյուսին, նա մեր հայրն է  եւ կարեւոր չէ, թե ինչպիսինն է։ Կարծում եմ՝ երբ ժամանակը գա, նա ամեն ինչ հարկ եղածի պես կհայտնի բոլորին»,- հայտարարել է Քիմը



© NEWS.am STYLE