Սիդնի Գրիգորյանը եւ Սամվել Ղազարյանը բաժանվել են

15:16   27 հունվարի, 2015

Երգչուհի Սիդնի Գրիգորյանն ու պրոդյուսեր Սամվել Ղազարյանը, որոնց սիրավեպին NEWS.am STYLE-ն անդրադարձել էր,  այլեւս միասին չեն: Լուրը ճշտելու նպատակով մենք կապ հաստատեցինք Սիդնիի հետ, ով հաստատեց այն` նշելով, որ մոտ մեկ ամիս է, ինչ նա եւ Սամվելը միասին չեն:

Լուրեր էին պտտվում նաեւ, որ զույգը նշանվել է եւ նույնիսկ ամուսնացել, սակայն մեզ հետ զրույցում Սիդնին հերքեց դա:

«Մենք չհասցրեցինք նույնիսկ նշանվել: Չհասկացանք իրար եւ բաժանվեցինք: Մտադրություն ունեինք, իհարկե, ամուսնանալու, նույնիսկ մի պահ եկավ, երբ պատրաստվում էինք դրան, սակայն հետո սկսեցինք իրար չհասկանալ»,-եզրափակեց երգչուհին:

Զրուցեց` Շուշան Շատիկյանը



© NEWS.am STYLE