Դմիտրի Դյուժեւը երկրորդ անգամ հայր է դարձել

18:11   27 հունվարի, 2015

Ռուս հայտնի դերասան Դմիտրի Դյուժեւը երկրորդ անգամ հայր է դարձել։ Նրա կինը՝ Տատյանան, որդի է ունեցել։ Հունվարի 26-ին լույս աշխարհ է եկել նրանց երկրորդ երեխան։ Այս լուրը հայտնվել է Ա.Պ.Չեխովի անվան Մոսկվայի Գեղարվեստական Ակադեմիական թատրոնի պաշտոնական կայքում; Դերասանը հենց այս թատրոնում է աշխատում։

«Մոսկվայի Գեղարվեստական Ակադեմիական թատրոնը մեծ ուրախությամբ շնորհավորում է Դմիտրի Դյուժեւին եւ նրա կնոջը՝ Տատյանային, իրենց որդու ծննդյան կապակցությամբ։ Երջանիկ ու առողջ եղեք, սիրելի ծնողներ։ Ուռա՜»,-ասված է հայտարարության մեջ։

Նշենք, որ զույգն ամուսնացել է 2008թ-ին։ 36-ամյա Դմիտրին եւ 33-ամյա Տատյանան եւս մեկ որդի ունեն՝ 6-ամյա Իվանը։



© NEWS.am STYLE