Քիմ Քարդաշյանը՝ T-Mobile-ի գովազդային հոլովակում

11:13   28 հունվարի, 2015

Օրն առանց Քիմ Քարդաշյանի հնարավոր չէ սկսել։ 34-ամյա հայուհին նկարահանվել է T-Mobile-ի գովազդային հոլովակում, որը հեռարձակելու են Super Bowl խաղի ժամանակ։

Հոլովակում Քիմը յուրօրինակ հումորով հեռուստադիտողներին ասում է, որ ամեն ամիս ինտերնետ-թրաֆիկի միլիոնավոր գիգաբայթեր չօգտագործված են մնում։ Բայց չէ՞ որ դրանց շնորհիվ կարելի էր նայել Քիմ Քարդաշյանի լուսանկարները կամ տեսնել, թե ինչպես է Քիմ Քարդաշյանը շպարվում, վայելում իր հանգիստը եւ այլն։

Արդյունքում նա կոչ է անում օգտվել ինտերնետ-թրաֆիկի մնացած մասից եւ հիանալ իրենով։



© NEWS.am STYLE