Ինչպիսին էր Լյուբով Ուսպենսկայան 17 տարեկանում

12:10   28 հունվարի, 2015

Լյուբով Ուսպենսկայան Instagram-ում նոր լուսանկարներ է տեղադրել, ինչպես նաեւ պատմել է առաջին անգամ Մոսկվա գալու եւ Լեոնիդ Բրեժնեւի դստեր հետ հանդիպելու մասին։

«Ես 17 տարեկանում եկել եմ Կիսլովոդսկ»,- լուսանկարը մեկնաբանել է երգչուհին։

Այնուհետեւ երգչուհին հրապարակել է 2000թ-ին արված մեկ ուրիշ լուսանկար (նյութի գլխավոր լուսանկարը), որտեղ նա բավականին սեքսուալ զգեստով է։

«Այս լուսանկարն արեն 15 տարեկան է. ասես երեկ լիներ»,-գրել է երգչուհին։

Ուսպենսկայան այսքանով չի սահմանափակվել եւ շարունակել է իր ճամփորդությունը դեպի անցյալ՝ հասնելով 1994թ։

«Առաջին անգամ եկել եմ Մոսկվա եւ հենց այդ նույն օրը հանդիպել Լեոնիդ Բրեժնեւի դստերը։ Ցնցված էի. պարզապես նստել ու զրուցում էինք, շամպայն խմում։ Մոսկվայում առաջին օրը շատ հաջող անցավ»,-  պարծեցել է Ուսպենսկայան։



© NEWS.am STYLE