Նորաձեւության շաբաթը Փարիզում. Giorgio Armani Privé, գարուն 2015

16:10   28 հունվարի, 2015

Փարիզում անցկացվող Նորաձեւության շաբաթի ընթացքում իր նոր, գարուն 2015 հավաքածուն է ցուցադրել Giorgio Armani Privé-ը։

Այս տարի Ջորջիո Արմանին նշում է իր նորաձեւության տան գործունեության տասնամյակը haute couture աշխարհում։

Ցուցադրության համար ստեղծել էին մի յուրօրինակ աշխարհ՝ բամբուկների անտառ։

Իտալական այս ապրանքանիշի նոր հավաքածուում կարելի է արեւելյան մոտիվներ տեսնել. ժակետներն ասես կիմոնոներ լինեն, իսկ նախշերը արեւելյան ավանդական ձեռագրեր են հիշեցնում։

Ասիական մշակույթի ազդեցությունից զատ, կարելի է նկատել նաեւ Ջորջիո Արմանիի նոր հետաքրքրությունը՝ օրիգամի։

Որոշ բլուզներ եւ մետաքսե ժակետներ ասես թղթից պատրաստված լինեն։

 

Աղբյուրը՝ Buro, Spletnik



© NEWS.am STYLE