Ջոնի Դեպն ու Էլիս Կուպերը ելույթ են ունեցել կաթոլիկ դպրոցում

15:09   28 հունվարի, 2015

Անահայմում գտնվող Servite Catholic High School կաթոլիկական դպրոցի համերգը դեռ երկար կհիշվի։ Բարեգործական այս համերգի ժամանակ հայտնվել են ռոք-լեգենդ Էլիս Կուպերն ու հոլիվուդյան հայտնի դերասան Ջոնի Դեպը։


Միջոցառմանը ներկա էր նաեւ Ջոնի Դեպի ընտրյալը՝ Էմբեր Հերդը։

Ջոնի Դեպն ու Էլիս Կուպերը երգել են Brown Sugar, Revolution, I’m Eighteen, School’s Out, Come Together եւ My Generation հիթերը։

Ի դեպ, ԱՄՆ-ում ամռանը Դեպը կրկին ելույթն էր ունեցել Կուպերի, ինչպես նաեւ Մերիլին Մենսոնի եւ Սթիվեն Թեյլորի հետ։

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Fern, Sharpshooter Images



© NEWS.am STYLE