Հաքերները կոտրել են Թեյլոր Սվիֆթի հաշիվները եւ սպառնում են հրապարակել նրա մերկ լուսանկարները

17:27   28 հունվարի, 2015

Հերթական կիբերհանցագործությունը հայտնի աստղերի նկատմամբ։

US Magazine-ը տեղեկացրել է, որ հաքերները կոտրել են Թեյլոր Սվիֆթի թվիթթերյան հաշիվը եւ հայտարարել, որ նրանք չեն հրապարակի նրա մերկ լուսանկարները միայն բիթքոինների դիմաց։

Թեյլորը պատասխանել է, որ նա նման լուսանկարներ չունի եւ խնդրել է գոնե մեկը ցույց տալ։

Միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի։ Սկզբում հաքերներին հաջողվել է կոտրել երգչուհու թվիթթերյան հաշիվը եւ նրա անունից հաղորդագրություններ ուղարկել Lizard Squad ընկերության որոշ աշխատակիցներին։ Այնուհետեւ կոտրել են Malaysia Airlines-ի կայքը, ինչպես նաեւ Sony ընկերության հաշիվները։

Այս հայտարարությունից հետո Թեյլորի թիմը վերականգնել է նրա թվիթթերյան էջը, եւ նա միանգամից պատասխանել է հաքերներին.

«Դիմում եմ հաքերներին, ովքեր «կարծում են», որ իրենց մոտ իմ մերկ լուսանկարները կան։ Հաջողություն եմ մաղթում ձեզ ֆոտոշոփ անելու հարցում, քանի որ ձեզ մոտ իմ մասին ՈՉԻՆՉ չկա»։



© NEWS.am STYLE