The Wall Street Journal. Միլիարդատեր Ռոման Աբրամովիչն ամուսնացել է

10:03   29 հունվարի, 2015

Միլիարդատեր Ռոման Աբրամովիչը եւ նրա  ընտրյալը՝ Դաշա Ժուկովան, ամուսնացել են։ Այս մասին The Wall Street Journal –ին հայտնել է գործարարի կինը։

Աղբյուրը նշում է, որ զույգը հանդիպել է 2005թ-ին, բայց ամուսնացել են մի քանի տարի անց։

«Չելսիի» սեփականատերն ու Ժուկովան երկու երեխա ունեն։ 2009թ-ին ծնվել է զույգի որդին՝ Աարոն Ալեքսանդրը, իսկ 2013թ-ին՝ դուստրը՝ Լեյան։ Լեյան Աբրամովիչի յոթերորդ երեխան է։

Հիշեցնենք, որ Ռոման Աբրամովիչը Ժուկովայի համար երեք առանձնատուն էր գնել Նյու Յորքի էլիտար թաղամասերից մեկում։



© NEWS.am STYLE