Երգչուհի Զառան՝ իր եւ իր արվեստի մասին

14:39   29 հունվարի, 2015

Երգչուհի Զառան Sobesednik.ru-ին տված հարցազրույցի ժամանակ խոսել է իր ստեղծագործական կյանքի մասին։ Նա նշել է, որ շատ ժամանակ է տրամադրել շոուներին, որոնց շնորհիվ նա արդեն հասել է իր նպատակին, եւ այժմ նախընտրում է շրջագայել մենահամերգներով։

«Ինձ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, հրավիրում են տարբեր շոուների, ընդ որում՝ միանգամից երկու հեռուստաընկերությունից։ Այժմ ես արդեն հասել եմ նրան, ինչին ձգտում էի։ Ես համերգային շրջագայությունների եմ մեկնում որպես մենակատար։ Հիմա ինձ ավելի հետաքրքրիր է նոր երգեր ձայնագրելն ու ինքնակատարելագործվելը»,- նշել է երգչուհին։



© NEWS.am STYLE