Բենեդիկտ Քամբերբեթչն ու Սթիվեն Ֆրայը կոչ են արել ներել նույնասեռականության մեջ մեղադրվածներին

12:04   29 հունվարի, 2015

Բրիտանացի դերասաններ Բենեդիկտ Քամբերբեթչն ու Սթիվեն Ֆրայը կոչ են արել ներել նույնասեռականության մեջ մեղադրված բրիտանացիներին։

The Hollywood Reporter-ը գրել է, որ Լոնդոնում կայացել է «Իմիտացիոն խաղ» ֆիլմի ցուցադրությունը, որտեղ գլխավոր հերոսին՝ նույնասեռական-մաթեմատիկոս Ալան Թյուրինգին, մարմանվորում է Բենեդիկտ Քամբերբեթչը։ Ալան Թյուրինգին մեղադրել են նույնասեռականության մեջ եւ քիմիական կրտման ենթարկել, ինչից հետո նա ինքնասպան է եղել։ Ալան Թյուրինգի մահից հետո Էլիզաբեթ II-ը հետմահու ներում է շնորհել նրան։

Բենեդիկտ Քամբերբեթչ

Սթիվեն Ֆրայը կարծում է, որ սա պետք է օրինակ ծառայի, որ Մեծ Բրիտանիայի մյուս քաղաքացիներին նույնպես ներում շնորհվի։ Իր հերթին Բենեդիկտ Քամբերբեթչը The Hollywood Reporter-ին էլեկտրոնային նամակ է գրել եւ հայտնել, որ նա լիովին համամիտ է Ֆրայի հետ եւ նշել, որ նույնասեռականության մեջ մեղադրված 49 հազար բրիտանացիները նույնպես համաներման են արժանի։



© NEWS.am STYLE