Մայլի Սայրուսի երկրպագուները «հեռացրել են» Քիմ Քարդաշյանին

11:02   29 հունվարի, 2015

Մայլի Սայրուսը Քիմ Քարդաշյանի փոխարեն հայտնվել է LOVE Magazine-ի շապիկին։ Երեկ տեղեկացրել էինք, որ Քիմ Քարդաշյանը նկարահանվել էր LOVE magazine-ի փետրվարյան համարի նոր ֆոտոշարքում. ամսագրում ներկայացվելու է նաեւ նրա հարցազրույցը, որն անցկացրել է Կարա Դելեւինը։ Սակայն...

Մայլի Սայրուսի երկրպագուները որոշել են ուրախացնել իրենց սիրելի երգչուհուն եւ Քիմի փոխարեն տեղադրել են Մայլիի դեմքը։ Լուսանկարն արագ տարածվել է համացանցում, եւ շատերը կարծել են, որ հենց սա է ամսագրի շապիկի իրական լուսանկարը։

 

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE