Վալերի Մելաձեի եւ Ալբինա Ջանաբաեւայի որդու առաջին լուսանկարները

11:34   29 հունվարի, 2015

Անցյալ տարի Վալերի Մելաձեն բաժանվեց կնոջից եւ սկսեց ապրել Ալբինա Ջանաբաեւայի հետ. զույգի սիրավեպ արդեն 13 տարի է շարունակվում է։ «ՎԻԱ-Գրա» խմբի նախկին անդամը Մելաձեին որդի պարգեւեց (երեխային անվանակոչել են Լուկա), ում լուսանկարները դեռ հրապարակված չէին։

Super,-ը տեղեկացրել է, որ զույգն ամեն կերպ փորձում էր թաքցնել նորածին երեխային։ Ալբինան ամբողջ ամառն անցկացրել էր Իսպանիայում եւ Մոսկվա էր վերադարձել միայն տոներին։ Ամանորը ընտանիքի գրկում անցկացնելուց հետո Ջանաբաեւան երեխաների հետ կրկին մեկնել էր, իսկ հետո նրանց էր միացել նաեւ Մելաձեն։

Մի քանի օր առաջ զույգը վերադարձել է Մոսկվա, որտեղ SUPER-ի լրագրողներին հաջողվել է լուսանկարել փոքրիկ Լուկային եւ նրա աստղային ծնողներին։



© NEWS.am STYLE