Նորաձեւության շաբաթը Փարիզում. Valentino-ի գարուն-ամառ 2015 հավաքածուն

14:12   29 հունվարի, 2015

Փարիզում անցկացվող Նորաձեւության շաբաթի շրջանակներում իր գարուն-ամառ 2015 հավաքածուն է ցուցադրել Valentino նորաձեւության տունը։

Այս անգամ Valentino-ի դիզայներների համար ներշնչանքի աղբյուր է եղել Մարկ Շագալի նուրբ կտավները։

Այս նկարչի արվեստի մեծ երկրպագուն է նաեւ նորաձեւության տան հանրահայտ դիզայներ Վալենտինո Գարավանին։

Արտասովոր նախշեր, ապլիկացիաներ, ասեղնագործ հագուստներ. դիզայներները ուշադրություն են դարձրել ամեն մանրուքի։

Սակայն այս հավաքածուն գրավում է ոչ միայն իր արտաքին տեսքով, այլ թեմայով. Պիերպաոլո Պիչոլիին եւ Մարիա Գրացիա Կյուրիին հաջողվել է ներկայացնել եւ փոխանցել Մարկ Շագալի նկարների աշխարհն ու միջավայրը։

Իսկ ի՞նչ է գրված այս հագուստների վրա՝ «Amor Vincit Omnia», «Love Conquers Everything», «Սերը հաղթահարում է ամեն ինչ»։

 

Աղբյուրը՝ Spletnik, Buro



© NEWS.am STYLE