Նիկիտա Ջիգուրդայի կինը երեխաների հետ փախել է Ֆրանսիա

13:03   29 հունվարի, 2015

Սկանդալային դերասան Նիկիտա Ջիգուրդան հայտարարել է, որ ամուսնալուծվում է կնոջից՝ գեղասահորդուհի Մարինա Անիսինայից։Դերասանը նշել է իրենց բաժանման պատճառը. Մարինան չի ցանկանում վերադառնալ Ռուսաստան։

Թվիթթերյան էջում Ջիգուրդան գրել է. «Կարող եք ուրախանալ, ինձ նախանձողներ, Գվենդալը (ֆրանսիացի գեղասահորդ, Անիսինայի զուգընկեր) վախեցրել է իմ Անիսինային, եւ նա չի ցանկանում վերադառնալ Ռուսաստան։ Նա առանց իմ համաձայնության երեխաներիս տարել է Ռուսաստանից։ Մարինան, վախենալով Ուկրաինայի պատերազմից, հեռացել է Գվենդալ Պեյզերայի մոտ։ Ես ամուսնալուծվում եմ Անիսինայից եւ պահանջում Ռուսաստան բերել իմ երեխաներին»։
Նշենք, որ Նիկիտա Ջիգուրդան եւ Մարինա Անիսինան ամուսնացել են 2008թ-ին եւ ունեն երկու երեխա։ 



© NEWS.am STYLE