Բրեդ Փիթը կնկարահանվի Անջելինա Ջոլիի ֆիլմում

17:46   29 հունվարի, 2015

Բրեդ Փիթը բանակցություններ է վարում «Աֆրիկա» ֆիլմում նկարահանվելու համար։ The Wrap-ը տեղեկացրել է, որ այս նոր ֆիլմի ռեժիսորը Անջելինա Ջոլին է։ Փիթը մարմանվորելու է  հայտնի հնագետ Ռիչարդ Լիկիին, ով 80-ակններին պայքարում էր այն որսագողերի դեմ, ովքեր Քենիայում ոչնչացնում էին փղերին։

«Ինձ շատ գրավեց Էրիկ Ռոթի սցենարը որսագողերի դեմ պայքարող Ռիչարդ Լիկիի մասին։ Մարդ, ով հասկանում է, որ իր ուսերին ծանր բեռ է դրված, եւ հենց նա է պատասխանատու այն ամենի համար, ինչը շրջապատում է իրեն»,- հայտարարել է Անջելինա Ջոլին։

 

 



© NEWS.am STYLE