Քամերոն Դիասը ամուսնու հետ համբուրվել են հանրության առաջ

15:43   29 հունվարի, 2015

Հոլիվուդյան դերասանուհի Քամերոն Դիասը վերջերս ամուսնացել է Բենջի Մեդենի հետ։ Նորապսակները չեն ամաչում իրենց սերը ցուցադրել հանրության առաջ։

US Magazine-ը տեղեկացրել է, որ զույգը միասին ներկա է եղել բասկետբոլի խաղին, գարեջուր խմել եւ դիտել խաղը։

Հայտնի դերասանուհուն եւ նրա ամուսնուն համբուրվելիս լուսանկարել է Kiss cam-ը, եւ նրանց ցուցադրել են մեծ էկրաններին։ Ըստ ամերիկյան ավանդույթի՝ ցանկացած զույգ, ում լուսանկարում են այս տեսախցիկները պետք է անպայման համբուրվեն։



© NEWS.am STYLE