Elie Saab, գարուն-ամառ 2015. փայլ, հմայք, թափանցիկություն եւ էլեգանտություն

18:35   29 հունվարի, 2015

Լիբանանցի դիզայներ Էլի Սաաբը կրկին հիացրել է իր ապրանքանիշի սիրահարներին: Փարիզում կայացել է նրա նոր` գարուն-ամառ 2015 հավաքածուի ցուցադրությունը, որն իր փայլով ու շքեղությամբ անտարբեր չի թողել ոչ ոքի:

Սաաբը հավատարիմ է մնացել իր ձեռագրին`  հավաքածուի մեջ ներառելով ամենատարբեր երանգների` բացից մինեւ մուգ, զգեստներ, որոնց փայլն ու հմայքը, թափանցիկությունն ու էլեգանտությունը աչք է շոյում: Հավաքածուն եզրափակում է գերշքեզ հարսանեկան զգեստը:

Առաջարկում ենք ծանոթանալ Սաաբի նոր հավաքածուի որոշ նմուշներին:



© NEWS.am STYLE