«Ինձ երեք կյանք է պետք». Սիրուշո

14:02   29 հունվարի, 2015

ԱՄՆ-ում գտնվող երգչուհի Սիրուշոն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում նոր լուսանկար է հրապարակել եւ մակագրել այն.

«Այնքան նպատակներ ունեմ, որ 3 կյանք է պետք...»:

Հիշեցնենք, որ վերջերս World Music Awards-ն ինտերնետային քվեարկությամբ ճանաչել է Սիրուշոյին որպես՝

Հայկական Լավագույն Երգչուհի
Հայկական Լավագույն Երգ (Պռեգոմեշ)
Հայկական Լավագույն Տեսահոլովակ (Պռեգոմեշ):

Երգչուհին ԱՄՆ է տեղափոխվել 2014 թվականի գարնանը, որտեղ ամռանը լույս աշխարհ է բերել իր առաջնեկին, իսկ նոյեմբերին հանդես եկել մենահամերգով:



© NEWS.am STYLE