«Ես այն երջանիկ զինվորներից եմ, որ հնարավորություն եմ ունեցել ծառայությանս ընթացքը հանձնել ժապավենին». Վահագն Գրիգորյան

16:22   29 հունվարի, 2015

Հայերիս մեծագույն ձեռքբերումներից մեկը հայոց բանակն է, որի կազմավորման տարեդարձը համայն հայության տոնն է: 
NEWS.am STYLE-ը զրուցեց «32 ատամ»-ի Վահագն Գրիգորյանի հետ, ով երկու անգամ ծառայել է:

«Ես երկու անգամ եմ ծառայել. առաջինը՝ 1996 թ. Կիեւում, երկրորդը՝ 2011 թ. Հայաստանում: Առաջին ծառայությունս անցել է պարզապես, իսկ երկրորդը կարծես, բառիս բուն իմաստով, ֆիլմ լիներ: Իմ ամենալավ ու թանկ հիշողությունները Նոյեմբերյանի Ն զորամասից են՝ իմ բանակային կյանքի ամենահետաքրքիր պատմությունը: Ես այն երջանիկ զինվորներից եմ, որ հնարավորություն եմ ունեցել ծառայությանս ընթացքը հանձնել ժապավենին՝ ֆիլմի տեսքով: Դա պատմելու բան չէ դա պետք է տեսնել»,- ասաց Վահագն, ավելացնելով՝ « «Ես եմ» ֆիլմում հայոց բանակում իմ ծառայության հետաքրքիր պատմություններն են: Հպարտ եմ, որ այն ոչ միայն ինձ համար էր հետաքրքիր, այլ բոլոր նրանց համար, ովքեր դիտել են եւ մինչ օրս էլ ֆիլմն ապրում է»:

Վահագն միշտ պատրաստ է ծառայել հայոց բանակում. «Ծառայել եմ, ծառայում եմ ու պետք է ծառայեմ: Իսկ հայ զինվորին մաղթում եմ խաղաղ եւ գիտակից ծառայություն: Երկու տարի ծառայելով, դարերով լինելու, հարցն ենք լուծում»:



© NEWS.am STYLE