Քիմ Քարդաշյանի դուստրը հայրիկի հեռախոսը գցել է զուգարանակոնքի մեջ

15:11   29 հունվարի, 2015

Երեկ հայտնի դարձավ, որ 34-ամյա հայուհին նկարահանվել է T-Mobile-ի գովազդային հոլովակում, որը հեռարձակելու են Super Bowl խաղի ժամանակ։ Հոլովակում Քիմը յուրօրինակ հումորով հեռուստադիտողներին ասում է, որ ամեն ամիս ինտերնետ-թրաֆիկի միլիոնավոր գիգաբայթեր չօգտագործված են մնում։ Բայց չէ՞ որ դրանց շնորհիվ կարելի էր նայել Քիմ Քարդաշյանի լուսանկարները կամ տեսնել, թե ինչպես է Քիմ Քարդաշյանը շպարվում, վայելում իր հանգիստը եւ այլն։

Իսկ այսօր EOnline-ը տեղեկացրել է, որ Քիմն ու Քանիեն ներկա են եղել Ռայան Սիկրեստի շոուին, որի ժամանակ Քիմը խոստովանել է, որ նա երեք հեռախոս ունի, իսկ նրա ամուսինը՝ ընդամենը մեկը։ Երբ Նորթը հերթական անգամ խաղացել է հայրիկի հեռախոսով, որոշել է գցել այն զուգարանակոնքի մեջ։

«Ես լսում եմ, թե ինչպես է Նորթն անընդհատ քաշում զուգարանի ջուրը։ Մինչեւ նրան մոտենալը ես Քանիեին ասացի. «Սիրելիս, նա կարծես քո հեռախոսով էր խաղում»։ Երբ ես մոտեցա նրան, ամուսնուս հեռախոսը զուգարանակոնքի մեջ տեսա։ Հետո հեռախոսը դրեցի բրնձով լի փաթեթեի մեջ, որ այն ջուրը ներծծի, բայց հեռախոսն այդպես էլ աշխատեց»,- ծիծաղելով պատմել է Քիմը։



© NEWS.am STYLE