Մարտին Սկորսեզեի ֆիլմի նկարահանմանը շինարար է մահացել

17:04   29 հունվարի, 2015

Թայվանում Մարտին Սկորսեզեի «Լռություն» ֆիլմի նկարահանման ժամանակ մահացել է մեկ շինարար, իսկ երկուսը վիրավորվել են։

«Այսօր շատ ցավալի միջադեպ է տեղի ունեցել։ CMPC ստուդիայում նկարահանում էինք մեր նոր ֆիլմը, սակայն դեկորացիաներն այնքան էլ հուսալի չեն եղել, եւ մենք մասնագետ ենք կանչել, որ նա ամեն ինչ կարգավորի։ Ցավով պետք է նշեմ, որ հենց այդ ընթացքում փլվել է առաստաղը. մեկ մարդ մահացել է, իսկ երկուսը վիրավոր են։ Բոլորս ցնցված ենք։ Մեր ցավակցություն ենք հայտնում մահացածի ընտանիքին»,- նկարահանող ընկերության ներկայացուցչի խոսքը մեջբերել է Variety-ին։

Taiwan Daily-ը տեղեկացրել է, որ դեպքի վայր է ժամանել շտապօգնության հինգ մեքենա։

 



© NEWS.am STYLE