Ջոնի Դեպի վրա չուպակաբրա է հարձակվել

16:42   29 հունվարի, 2015

Կալիֆոռնիայում գտնվող կաթոլիկ դպրոցում անսպասելի ելույթ ունենալուց հետո, Ջոնի Դեպը «Մորդեկայ» ֆիլմը ներկայացնելու նպատակով մեկնել է Ճապոնիա։

Մամլո-ասուլիսին, որտեղ Դեպին սպասել են մոտ 200 լրագրող, նա չի կարողացել ներկայանալ, իսկ նրա պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ Ջոնին հիվանդ է, եւ հանդիպումը տեղափոխվել է հաջորդ օրը։

CBC-ին տեղեկացրել է, որ հետո դերասանը ներողություն է խնդրել եւ նշել, որ խնդիրը ոչ թե նրա վատ ինքնազգացողությունն է եղել, այլ այն փաստը, րո երգչի վրա չուպակաբրա է հարձակվել։

«Ներողություն եմ խնդրում բոլորից այն բանի համար, որ չկարողացա ներկայանալ։ Ես վատառողջ էի, բայց ոչ մրսածություն էր, ոչ էլ հարբուխ... Երեկ առավոտյան ինձ վրա չուպակաբրա էր հարձակվել, որը շատ հազվադեպ ու վտանգավոր կենդանի է։ Այն ցանկանում էր խմել իմ արյունը, եւ ես մի քանի ժամ պայքարում էի դրա դեմ։ Այդ հրեշ-վամպիրը հայտնվել էր հյուրանոցի իմ համարում՝ թաքնվելով ճամպրուկիս մեջ։ Ես դրան 23-րդ հարկից դուրս եմ նետել։ Շնորհավորում եմ, դա յալեւս ոչ մեկին չի անհանգստացնի»,-ասել է Ջոնին։

Սկզբում քար լռություն է տիրել, իսկ հետո լրագրողները սկսել են բարձրաձայն ծիծաղել, իսկ ոմանք անգամ ծափահարել են հերոսին։



© NEWS.am STYLE