Ադելի երգն ամենալավ կարաոկե հիթն է (տեսանյութ)

12:51   22 դեկտեմբերի, 2012

Ժամանակակից ամենահայտնի երգչուհի Ադելի Someone Like You երգը ճանաչվել է անցնող տարվա գլխավոր կարաոկե հիթը։ Ադելի անցյալ տարվա հիթը երգչուհու «21» երկրորդ ստուդիական ալբոմից մինչ օրս նույնպես արդիական է նրան համար, ովքեր սիրում են ընկերների ու հարազատների համար հանրահայտ երգեր կատարել։

Ըստ ԻՏԱՌ ՏԱՍՍ- ի, Lucky voice կայքի ավելի քան 3 մլն թրեքից օգտվողների 7,4%-ն ընտրել է հենց Someone Like You երգը։

Շատ քննադատների կարծիքով, այս երգը դարձել է վոկալից ու դաշնամուրից բացի ոչինչ չպարունակող համար առաջին հիթը։ Հավանաբար ընտրության վրա ազդել է նաեւ այն փաստը, որ հենց այս երգի համար է Ադելը Grammy ստացել «փոփ ստեղծագործության լավագույն մեներգ» անվանակարգում։

Lucky voice – ի տարբերակով առավել հայտնի կարաոկե հիթերի շարքում երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրել են կանադացի երգչուհի Քարլի Ռեյ Ջեփսենի Call Me Maybe, ինչպես նաեւ անգլիական One Direction ռոք խմբի What Makes You Beautiful երգերը։ Անցնող տարում դրանք ընտրել է ծառայությունից օգտվողների համապատասխանաբար 5,4% եւ 4,2% -ը։



© NEWS.am STYLE