Ժաննա Ֆրիսկեն մտադիր է հիմնադրամ բացել քաղցկեղով հիվանդների համար

18:15   29 հունվարի, 2015

Ռուս հայտնի երգչուհի Ժաննա Ֆրիսկեն, ով անցյալ տարվանից պայքարում է գլխուղեղի քաղցկեղի դեմ, մտադիր է հիմնադրամ բացել քաղցկեղով հիվանդների համար, հայտնել է РИА «Новости»-ին՝ մեջբերելով Վլադիմիր Բորիսովիչին (երգչուհու հայրը)։

Հարցին, թե ինչպես է այժմ իրեն զգում Ժաննան, Ֆրիսկեի հայրը պատասխանել է՝ «նորմալ, բայց չի պատրաստվում նորից բեմ բարձրանալ»։ 



© NEWS.am STYLE