Ջասթին Բիբերը ներողություն է խնդրել անցյալ տարի ցուցաբերած իր վարքի համար

17:40   30 հունվարի, 2015

Հայտնի երգիչ Ջասթին Բիբերը մասնակցել է Էլեն Դեջեներեսի շոուին, ինչից հետո համացանցում մի նոր հոլովակ է տեղադրել, որում նա ներողություն է խնդրում իր երկրպագուներից անցյալ տարի ցուցաբերած վարքի համար։

«Ես այս հոլովակը ձայնագրել եմ, որպեսզի ասեմ այն, ինչ զգում եմ։ Այսօր ներկա էի Էլենի շոուին, բայց ես մի փոքր լարված էի։ Ինչու՞։ Հավանաբար վախենում էի այն կարծիքից, ինչն արդեն ստեղծվել է մարդկանց մոտ։

Ես չէի ցանկանում ցույց տալ ինձ որպես ամբարտավան ու ինքնահավան մարդ, ինչպես պատահեց անցյալ տարի։ Ես պարզապես «ձեւացնում էի», որպեսզի թաքցնեմ այն, ինչ կա իմ ներսում։ Եվ երիտասարդ, եւ երաժշտական բիզնեսում լինելը շատ դժվար. ի դեպ, մեծանալն էլ է դժվար։

Շոուի ժամանակ բոլորն ինձ քննադատական հայացքով էին նայում։ Սակայն ցանկանում եմ ասել, որ ես այն մարդը չեմ, ով մտածում է՝ «թքած ունեմ ձեր կարծիքի վրա»։ Ես ցանկանում եմ բարի եւ նուրբ լինել, ինչպիսին ես կամ իրականում։ Միգուցե ոմանք ինձ անինքնասեր համարեն, բայց ես այնպիսին եմ, ինչպիսին ինձ դաստիարակել է իմ մայրը։ Շնորհակալություն, որ լսեցիք ինձ։ Կփորձեմ ավելի լավը լինել. շնորհակալություն»,- հայտարարել է Բիբերը։

 

Աղբյուրը՝ Just Jared



© NEWS.am STYLE