ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:01   30 հունվարի, 2015

ԽՈՅԵՐ

Հնարավորության դեպքում այսօր կրճատեք այն մարդկանց թիվը, ում հետ պատրաստվում եք շփվել: Եթե հնարավոր է, սիրելիի հետ շփումը նույնպես հասցրեք նվազագույնի, բայց այնպես, որ նա չնեղանա ձեզանից:

ՑԼԵՐ

Այսօր ձեր երջանկությունն ամբողջությամբ կախված կլինի ձեզանից: Եթե դուք ինքներդ չպայքարեք դրա համար, ոչ ոք ձեր փոխարեն դա չի անի: Ստիպված եք ինչպես միշտ ամեն ինչ վերցնել ձեր ուսերին: Հեշտ չէ, բայց անհրաժեշտ է:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր շատ հաջող օր է ինչ-որ մեկին գերելու համար: Ձեզ համար դա առավել քան հեշտ կլինի, իսկ հետեւանքները կլինեն շատ հետաքրքիր: Ավելին` արդյունքում ձեր անձնական կյանքը կարող է փոխվել:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ձեզ կթվա, թե այն, ինչ անում եք ձեր անձնական կյանքում, սխալ է եւ պետք է բոլորովին այլ կերպ վարվել: Սակայն, նախքան ձեր պահվածքում ինչ-որ բան փոխելը, չմոռանաք խորհրդակցել ձեր սիրելիի հետ:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր աշխատեք չտրվել սադրանքներին: Տհաճությունները կարող են առաջանալ ձեր կամ ձեր սիրելիի ծնողների կողմից: Նրանք հավանաբար ձեր ներկայությամբ կքննադատեն ձեր սիրելիին: Պաշտպանեք ձեր ընտանեկան երջանկությունը:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր ձեր սիրելիին հեշտ չի լինի հասկանալ ձեր անկեղծ ցանկություններն ու մտադրությունները: Նա կցանկանա դրանք պարզել տրամաբանական եղանակով, սակայն ճիշտ արդյունք նրան ոչ ոք չի երաշխավորի:


ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր դուք պետք է ձեզ վրա վերցնեք տան հարցերը: Ցավոք, միայն կենցաղային խնդիրներով չեք պրծնի: Դուք ստիպված կլինեք անել ամեն ինչ, որի դիմաց կստանաք սիրելիի շնորհակալությունը:

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր ձեզ համար սարեր շուռ կտան եւ աստղեր կիջեցնեն երկնքից այնքան շատ, որ դուք չեք հասցնի շնորհակալություն հայտնել անգամ: Ինչ խոսք, գրավիչ լինելը երբեմն ձանձրալի է:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր ձեր սիրելիին անընդհատ կթվա, թե դուք ցանկանում եք խորամանկել նրա հետ, ընդ որում`նա կմտածի, թե դուք ցանկանում եք նրան ցավ պատճառել այդ կերպ: Աշխատեք նրան հակառակում համոզել:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այսօր դուք դժվարությամբ կհարմարվեք ձեր սիրելիի սովորույթներից մեկի հետ: Այն կնյարդայնացնի ձեզ այնքան, որ երբեմն ցանկություն կունենաք բղավել սիրելիի վրա: Սակայն չարժե նման բան անել: Խաղաղ զրույցն ավելի արդյունավետ կլինի:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր ձեզ սիրելիի հետ հարաբերությունների հետ կապված ցանկացած բան կոգեշնչի, իսկ նա հաճելիորեն կզարմանա ձեր նոր գաղափարներից, հաճոյախոսություններից եւ նվերներից:

ՁԿՆԵՐ

Այսօր շատ կցանկանաք սիրելիին խոստումներ տալ, օրինակ` լուսին իջեցնել երկնքից, սակայն նա ձեր խոսքը բուն իմաստով կընկալի, այնպես որ` ստիպված կլինեք լուսին որոնել, ինչպես նաեւ այլ բաներ, որոնք խոստացել եք նրան:

Աղբյուրը՝ Junona.org



© NEWS.am STYLE