Ամերիկյան դերասանուհին թոփլես, Իսրայելի դրոշը կրծքին լուսանկարվել է ուղտի վրա

13:35   30 հունվարի, 2015

Ամերիկյան Chelsea Lately շոուի հաղորդավարուհի եւ դերասանուհի Չելսի Հենդլերը մի նոր լուսանկար է տեղադրել իր միկրոբլոգում։ Նա թոփլես, Իսրայելի դրոշը կրծքին լուսանկարվել է ուղտի վրա։

Հենդլերը որոշել է յուրօրինակ ձեւով ծածկել իր մարմնի ինտիմ հատվածները՝ նկարելով Իսրայելի դրոշը։ Դերասանուհին կարծում է, որ հրեաներն ու մահմեդականները կարող են շատ հանգիստ կողք կողքի ապրել եւ չթշնամանալ միմյանց նկատմամբ, քանի որ ամեն մարդ հավատքի ազատ ընտրության իրավունք ունի։

«Մահմեդական ուղտը թույլ է տվել, որ հրեուհին թամբի իրեն» լուսանկարը մեկնաբանել է Չելսին։



© NEWS.am STYLE